FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  372

Մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից մյուս անդամ պետության մաքսային մարմնին տեղեկատվություն ուղարկելը.
1. Մեկ անդամ պետության մաքսային մարմինը մյուս անդամ պետության մաքսային մարմնին տեղեկատվություն է ուղարկում հետևյալ դեպքերում՝
    1) հայտնաբերվել են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու մասին վկայականի գործողության կասեցման՝ սույն Օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված հիմքերը.
    2) հայտնաբերվել են միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի պահանջների խախտմամբ օգտագործման փաստեր.
    3) այլ դեպքերում, երբ սույն Օրենսգրքին համապատասխան նախատեսված է մաքսային մարմինների փոխգործակցություն.
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան տեղեկատվություն ուղարկելու կարգը և ժամկետը, ինչպես նաև ուղարկվող տեղեկությունների կազմը և (կամ) ուղարկվող փաստաթղթերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
3. Մեկ անդամ պետության մաքսային մարմինն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ մյուս անդամ պետության մաքսային մարմնին տեղեկատվություն ուղարկելու հետևյալ դեպքերում՝
    1) տեղեկատվությունը կարող է վկայել մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և (կամ) այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության խախտումների կամ խախտման հնարավոր ռիսկերի մասին, որի մաքսային մարմնին այն ուղարկվում է.
    2) հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ տեղեկատվությունը հետաքրքրություն է ներկայացնում այն մաքսային մարմնի համար, որին ուղարկվում է: