FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

Օրենքում օգտագործվող հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
    1) թանգարան` ոչ առևտրային կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում և հանրայնացնում է նյութական պատմամշակութային ժառանգության առարկաներ և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներ, հասանելի է հանրությանը և իրականացնում է սոցիալ-մշակութային, գիտահետազոտական, կրթական գործունեություն.
    2) մշակութային արժեք՝ մարդկային կենսագործունեության արգասիք համարվող առարկաներ և ստեղծագործություններ, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, ունեն հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարևոր նշանակություն և մշակութային արժեքի կարգավիճակ են ստացել փորձաքննության հիման վրա.
    3) թանգարանային առարկա` թանգարանային հաշվառում անցած և կարգավիճակ ստացած բնօրինակ մշակութային արժեք կամ գիտական սկզբնաղբյուր, որի հատուկ որակական հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում դրա ներառումը թանգարանային հավաքածուում, մշտական պահպանությունն ու կիրառումը գիտության, կրթության առաջընթացի, ինքնության, արժեհամակարգերի ձևավորման և զարգացման նպատակով.
    4) թանգարանային նշանակության առարկա` մշակութային նշանակության առարկա, որը կրկնօրինակ է, գիտելիքի և զգայության սկզբնաղբյուր չէ և չունի թանգարանային առարկային բնորոշ հատկանիշներ ու որակ, ուստի այն չի ընդգրկվում թանգարանային հավաքածուի հիմնական մասնաբաժնում.
    5) թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառում՝ թանգարանային առարկաների և հավաքածուների հաստատված կարգով գրանցում, ուսումնասիրություն և փաստաթղթավորում.
    6) թանգարանի գլխավոր մատյան՝ թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառման հիմնական փաստաթուղթ, որը տվյալներ է պարունակում թանգարանային առարկայի և հավաքածուի մասին.
    7) թանգարանային հավաքածու՝ թանգարանի տիրապետության տակ գտնվող, թանգարանային առարկաների հաշվառման գլխավոր մատյանում ներառված թանգարանային առարկաների ամբողջություն, որն ունի գիտական, պատմական, գեղարվեստական և մշակութային արժեք.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

8) Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածու՝ մշտապես Հայաստանի Հանրապետության պահպանության ներքո գտնվող, թանգարանների գլխավոր մատյաններում հաշվառված և շարունակաբար համալրվող թանգարանների առարկաների և հավաքածուների ամբողջություն, որն անօտարելի է (բացառությամբ ոչ պետական թանգարանների թանգարանային առարկաների) և Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության անբաժանելի մասն է.
    9) Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածու` Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մաս կազմող բացառիկ թանգարանային առարկաներ, որոնք ենթակա են հաշվառման հատուկ պահպանության համապատասխան պայմանակարգով.
    10) Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ներառված յուրաքանչյուր թանգարանային առարկայի և հավաքածուի մասին հիմնական տեղեկություններ պարունակող շտեմարան (ռեեստր), որն ստեղծում է պետությունը մշակութային արժեքների պետական հսկողության նպատակով.
    11) թանգարանային առարկայի և հավաքածուի պահպանում, անվտանգության ապահովում՝ թանգարանային առարկայի և հավաքածուի ամբողջության ապահովման համար գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ ռեժիմի ստեղծում, բոլոր տեսակի ռիսկերից պաշտպանում և վտանգների կանխարգելում.
    12) թանգարանային առարկայի և հավաքածուի ուսումնասիրում՝ թանգարանագիտության բնագավառում ընդունված տարբեր մեթոդների կիրառմամբ թանգարանային առարկաների և հավաքածուների բովանդակության բացահայտում, արձանագրում և համակարգում.
    13) թանգարանային առարկայի և հավաքածուի հանրայնացում՝ թանգարանային առարկաների և հավաքածուների ներկայացումը հասարակությանը՝ հանրային ցուցադրման, գիտակրթական գործունեության, տպագիր և էլեկտրոնային վերարտադրման եղանակներով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

14) թանգարանի հիմնական ցուցադրություն` թանգարանի հավաքածուից ընտրված թանգարանային առարկաների և դրանց բացահայտման օժանդակ ու աջակցող միջոցներից ստեղծված հաղորդակցության միջավայր, որը գիտական, գեղարվեստական նախագծման, միջմասնագիտական համագործակցության շնորհիվ ստեղծվում է որպես թանգարանային հավաքածուի նպատակային հանրայնացման հիմնական հարթակ և թանգարանի գիտակրթական առաքելության իրականացման առաջնային միջոց.
    15) թանգարանային գործ՝ սոցիալ-մշակութային գործունեության մասնագիտական ոլորտ, որը ներառում է գիտատեսական, մեթոդական գիտելիքների, գործնական հմտությունների, կառավարչական օղակների ձևավորում և կիրառում, միջգիտակարգային ու միջմասնագիտական համագործակցություն՝ ուղղված թանգարանային առարկաների և հավաքածուների բացահայտմանը, ձեռքբերմանը, հաշվառմանը, պահպանմանը, ուսումնասիրմանը, հանրայնացմանը, թանգարանների արդյունավետ կառավարմանն ու դրանց հասարակական նշանակության բարձրացմանը, թանգարանային ոլորտի մասնագետների պատրաստմանն ու թանգարանային գործունեության տարբեր ուղղությունների մեթոդաբանության մշակմանն ու դրանց կատարելագործմանը, թանգարանների արդիականացմանը.
    16) մշակութային արժեքների փորձաքննություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող մշակութաբանական կամ արվեստաբանական հետազոտություն, որի շնորհիվ տրվում է առարկայի մշակութային արժեք համարվելու կամ չհամարվելու վերաբերյալ փորձագիտական եզրակացություն.
    17) թանգարանի հավատարմագրում՝ թանգարանի հավատարմագրման չափորոշիչներին և թանգարանային ոլորտի օրենսդրության պահանջներին թանգարանի համապատասխանության ճանաչում.
    18) թանգարանային կրթություն՝ ոչ ֆորմալ ուսումնառություն, որն իրականացնում է թանգարանային գործառույթներ իրականացնող կազմակերպությունը և ապահովում է թանգարանային հավաքածուների զգայական և ճանաչողական հաղորդակցումը և մեկնաբանությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

19) արգելոց-թանգարան՝ բացօթյա թանգարանի տեսակ կամ մշակութային համալիր կազմակերպություն, որն ստեղծվել է մշակութային ժառանգության թանգարանացման նպատակով հնագույն ժամանակներում պատմականորեն ձևավորված տարածքների վրա հստակ տեղայնացված հուշարձանների սահմաններում` ապահովելու դրանց հնագիտական, մշակութային և բնական ամբողջական արժեքների պահպանությունը, հետազոտումը և հանրահռչակումը։