FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  234

Ընդհանուր սեփականության անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը.
1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի ամբողջ հարկման բազայից հաշվառող մարմինների կողմից.
2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկը հաշվարկում են`
    1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորությունը` համասեփականատերերից որևէ մեկի համար.
    2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով: