FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  39

Բժշկական փորձաքննությունների տեսակները.
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են բժշկական փորձաքննության հետևյալ տեսակները.
    1) ժամանակավոր անաշխատունակության,
    2) բժշկասոցիալական,
    3) ռազմաբժշկական,
    4) դատաբժշկական,
    5) դատահոգեբուժական,
    6) դատաթմրաբանական,
    7) թունաքիմիական.
2. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը, օրենքով սահմանված կարգով հիվանդության (վնասվածքի) կամ պրոթեզավորման կամ առողջարանային բուժման անհրաժեշտության կամ հղիության ու ծննդաբերության կամ ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված, աշխատողի, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև այլ անձանց ժամանակավոր անաշխատունակ լինելու փաստի և անաշխատունակության ժամկետների որոշումն է.
3. Բժշկասոցիալական փորձաքննությունը, հիվանդության կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով և (կամ) կառուցվածքի խախտումներով պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանումն է, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառմանն ուղղված ծառայությունների տեսակների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշումն է.
4. Ռազմաբժշկական փորձաքննությունը անձի՝ զինվորական ծառայության պիտանիության կամ զինծառայողների կամ զինվորական ծառայությունից արձակվածների մոտ առկա հիվանդությունների կամ վնասվածքների՝ զինվորական ծառայության հետ պատճառահետևանքային կապի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշումն է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  39

5. Դատաբժշկական փորձաքննությունն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կենդանի կամ մահացած անձի տարիքի կամ ինքնության կամ սեռական վիճակի (սեռական հասունացման, սեռական անձեռնմխելիության, սեռական ունակության, երկսեռության կամ վիճելի սեռական կացության, հղիության, ծննդաբերության ու վիժման) և սեռական բնույթի հանցագործությունների կամ մարմնական վնասվածքի կամ հիվանդության առկայության կամ բացակայության կամ ինքնավնասման կամ առողջությանը պատճառված վնասի ծանրության կամ վնասվածքների հետևանքով աշխատունակության կորստի աստիճանի կամ առողջական վիճակի կամ մահվան հետ վնասվածքների պատճառական կապի կամ անձի մահվան պատճառի և ժամկետի վերաբերյալ եզրակացության տրամադրումն է.
6. Դատահոգեբուժական փորձաքննությունն օրենքով սահմանված կարգով և դեպքերում անձի հոգեկան առողջության կամ հոգեկան վիճակի կամ անձի հոգեկան խանգարման առկայության կամ բացակայության կամ գործունակության կամ անգործունակության կամ անձի մեղսունակության կամ սահմանափակ մեղսունակության կամ անմեղսունակության, ինչպես նաև մեղսունակ վիճակում հակաօրինական արարք կատարած և մինչև դատապարտվելը հոգեկան խանգարում ձեռք բերելու վերաբերյալ կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման կամ դատապարտյալի հոգեկան խանգարում ձեռք բերելու դեպքում պատժի հետագա կրման հնարավորության վերաբերյալ եզրակացության տրամադրումն է.
7. Դատաթմրաբանական փորձաքննությունն օրենքով սահմանված կարգով և դեպքում անձի թմրամոլության և (կամ) ալկոհոլիզմով և (կամ) թունամոլությամբ տառապելու կամ չտառապելու, իսկ թմրամոլության և (կամ) ալկոհոլիզմով և (կամ) թունամոլությամբ տառապելու դեպքում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման անհրաժեշտության վերաբերյալ եզրակացության տրամադրումն է.
8. Թունաքիմիական փորձաքննությունն օրենքով սահմանված կարգով և դեպքերում անձի կենսամիջավայրում (միջավայրերում) թմրամիջոցի (թմրամիջոցների) և(կամ) ալկոհոլի և(կամ) հոգեմետ նյութի (նյութերի) առկայության փաստի հաստատման կամ բացառման վերաբերյալ եզրակացության տրամադրումն է: