FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Պրոբացիայի ծառայողի պարտականությունները.
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, պրոբացիայի ծառայողի պարտականություններն են՝
    1) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնելը և դրանց ընթացք տալը.
    2) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.
    3) պրոբացիայի շահառուի անձնական տվյալների և փաստաթղթերի գաղտնիությունը պահպանելը և պաշտպանությունն ապահովելը, այդ թվում՝ Պրոբացիայի ծառայությունից ազատվելուց հետո.
    4) վարքագծի կանոնները և ներքին կանոնակարգը պահպանելը.
2. Պրոբացիայի ծառայողն ունի օրենքով նախատեսված այլ պարտականություններ։