FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  44.2

Պարտապանի գույքի վրա սահմանափակում կիրառելը.
1. Պարտապանի գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելը ներառում է պարտապանի շարժական գույքի գույքագրումը և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միասնական գրանցամատյանում դրա նկատմամբ սահմանափակման գրանցումը: Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51 հոդվածով նախատեսված գույքը.
2. Սահմանափակումը կիրառվում է`
    1) դատարանի որոշման հիման վրա.
    2) պատասխանողին պատկանող գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին վարչական մարմնի որոշման հիման վրա.
    3) հանրային իրավական դրամական պահանջները կատարելու ժամանակ.
3. Պարտապանի գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում.
4. Սահմանափակում կիրառված գույքի արժեքից բավարարման հերթականությունը և առաջնահերթությունը որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1 գլխով սահմանված կարգով.
5. Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար.
6. Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա սահմանափակում կարող է կիրառվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով: