FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  51

Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը.
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման մասին.
2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 40-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված նախագիծը և ներկայացնում է սույն օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության՝
    1) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը նախագիծը ստանալուց հետո` մինչև 60-օրյա ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ: Համապատասխան եզրակացություն մինչև 60-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն.
    2) եթե դիմումատուի ներկայացրած նախագիծը թերի է, ապա տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը նախագիծն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները: Լիազոր մարմինը տեղեկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 40-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.
    3) լիազոր մարմինը նախագծի ուղղված տարբերակն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է տեխնիկական անվտանգության փորձաքննության:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  51

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 40-օրյա ժամկետում, լիազոր մարմինը հանքի փակման ծրագիրը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերի փաթեթը, ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.
4. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն: 6. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում լիազոր մարմինը փաթեթը 3-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում տեղեկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում, վերացնում է նշված թերությունները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու դեպքում լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը։
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  51

8. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո՝ լիազոր մարմինը մինչև 20-օրյա ժամկետում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն.
9. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված արդյունահանման նախագիծը, ինչպես նաև դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 40-օրյա ժամկետում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.
10. Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի կամ ընդերքի այնպիսի տեղամասերի համար, որոնք ունեն ընդհանուր մաս, ապա նախապատվությունը տրվում է արտոնյալ դիմումատուին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` այն անձին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուների դեպքում ավարտվել են, մյուս դիմումատուների դիմումների վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչև հաջորդաբար առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը.
11. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`
    1) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
    2) դիմումում նշված ընդերքի տեղամասը կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ է, բացառությամբ եթե տվյալ օբյեկտի ընդերքօգտագործման իրավունքի կրողը դիմումատուն է, և տվյալ հանքավայրի պաշարներն արդեն հաստատվել են իր իրականացրած ուսումնասիրության արդյունքում.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  51

3) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման` նախագծով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
    4) օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
    5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.
    6) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները խախտվել են.
    7) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը.
    8) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.
    9) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին.
    10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցված օբյեկտ է, և տվյալ իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը.
12. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը.
13. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է.
14. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված և դրական եզրակացություն ստացած նախագծի, արգելվում է: