Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Ռազմական ոստիկանությունում ծառայությունը. 1. Ռազմական ոստիկանության ծառայողը լիազոր մարմնի համակարգում զինվորական ծառայություն անցնող զինծառայող է, որն իրականացնում է ռազմական ոստիկանության՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված խնդիրներն ու լիազորությունները. 2. Ռազմական ոստիկանության ծառայողին տրվում է ծառայողական վկայական, հաշվառման մետաղանիշ, ինչպես նաև համազգեստ, որը կարող է ունենալ հատուկ տարբերանշաններ (կրծքանշանի, թևկապի կամ այլ ձևով): Համազգեստի և հատուկ տարբերանշանների ձևն ու կրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ռազմական ոստիկանության ծառայող չհամարվող անձի կողմից ռազմական ոստիկանության ծառայողի համազգեստի, ծառայողական վկայականի կամ հատուկ տարբերանշանի օգտագործումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: 4. Ռազմական ոստիկանության պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը ներառում է տվյալ պաշտոնն զբաղեցնող ռազմական ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավունքների ու պարտականությունների նկարագիրը և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջները: Ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը` ռազմական ոստիկանության պետի ներկայացմամբ. 5. Ռազմական ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը: |