FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  74

Խուզարկությունը և զննումը քրեակատարողական հիմնարկում.
1. Քրեակատարողական հիմնարկից փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումներ կանխելու կամ խափանելու նպատակով դատապարտյալը կարող է ենթարկվել զննման, անձնական խուզարկության, նրա իրերը՝ զննման, իսկ քրեակատարողական հիմնարկում նրա կացարանը, մեկուսացված խուցը կամ նրա գտնվելու այլ վայրը՝ խուզարկության.
2. Քրեակատարողական հիմնարկ այցելած անձինք սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակով կարող են ենթարկվել զննման.
3. Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու, քրեակատարողական հիմնարկից դուրս գալու, խցից կամ կացարանից մեկ այլ խուց կամ կացարան կամ բժշկական ստորաբաժանում տեղափոխվելու դեպքում դատապարտյալը ենթարկվում է զննման.
4. Եթե քրեակատարողական հիմնարկ այցելած անձի կամ դատապարտյալի զննման արդյունքներով առկա է ողջամիտ կասկած, որ անձի մոտ առկա է արգելված իր կամ առարկա կամ այնպիսի իր կամ առարկա, որը կարող է օգտագործվել փախուստ, ինքնավնասում, ինքնասպանություն, հանցանք կամ այլ իրավախախտում, անկարգություն կատարելու համար կամ խախտում է պատժի կատարման կարգը, ապա անձը կարող է ենթարկվել անձնական խուզարկության: Մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությունը կարող է իրականացնել միայն նույն սեռի աշխատակիցը: Խուզարկությունը պետք է անցկացվի այնպիսի պայմաններում, որոնք չեն նվաստացնում անձի արժանապատվությունը.
5. Խուզարկության և զննության, խուզարկության արդյունքով վերցված իրերի և առարկաների պահման ու տնօրինման կարգը և պայմանները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով: