Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 231 Առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի ճանաչումը. 1. Ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է առնվազն երեք միատեսակ այլ առարկաների շարքում: Այն առարկայի ճանաչումը, որին նման առարկաներ անհնար կամ դժվար է ձեռք բերել, ինչպես նաև փաստաթղթի, կենդանու, մարդու կամ կենդանու դիակի, դրա առանձին մասերի ճանաչումը կատարվում են ներկայացված մեկ օբյեկտով. 2. Մինչև առարկան ճանաչման ներկայացնելն այն կարող է մաքրվել կեղտից, ժանգից և այլ կողմնակի նյութերից, եթե դա բացասաբար չի ազդի ճանաչման արդյունքի վրա. 3. Եթե ճանաչվում է մարդու դիակ, որին ճանաչողը ողջ է տեսել, ապա թույլատրվում է հանգուցյալին շպար անել: Դիակի կամ դրա առանձին մասերի ճանաչումը կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ. 4. Եթե ճանաչվող առարկան ճանաչողին է ներկայացվել այլ առարկաների շարքում, ապա ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել այն առարկան, որը նա կարող է ճանաչել. 5. Ճանաչողին առաջարկվում է բացատրել, թե ինչ հատկանիշներով է ճանաչել առարկան, փաստաթուղթը, կենդանուն կամ դիակը: |