FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները.
1. Սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
    1) արտադրություններ կամ առանձին տեղամասեր, արտադրամասեր, արտադրական հրապարակներ, պահեստարաններ, տեղակայանքներ, տեխնոլոգիական սարքավորումներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ՝
    ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝ դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 20-0C-ի կամ դրանից ցածր է, օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով, այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից, պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը, թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,
    բ) կիրառվում են 0,07 կամ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի մինչև 1150 C (60 կՎտ կամ ավելի հզորության) կամ 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,
    գ) իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,
    դ) իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք ստորերկրյա պայմաններում,
    ե) ստացվում են մետաղների հալույթներ.
    2) շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, կարուսելներ, ֆունիկուլյորներ, ամբարձիչ կռունկներ, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներ և մեխանիզմներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

3) վերելակներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում, բացառությամբ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների.
    4) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.
    5) լողամիջոցներ, բացառությամբ ջրային հեծանիվների և առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի.
    6) հրագործական արտադրատեսակների արտադրություններ և պահման համար պահեստներ, տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների շահագործման (կիրառման) համար գործարկման կայանքներ (սարքավորումներ, հրասանդներ).
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: