Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 Իրավահաջորդության դրույթներ. 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո աշխատակազմի ղեկավարները սույն օրենքի ուժով համարվում են գլխավոր քարտուղարներ՝ առանց պաշտոններից ազատման, բացառությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աշխատակազմի ղեկավարների. 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` հինգ ամսվա ընթացքում, պետական մարմինների կանոնադրությունները համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին և հաշվառվում. 3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` հինգ ամսվա ընթացքում, գրասենյակների կանոնադրությունները համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին. 4. Պետական մարմինը համապատասխանաբար համարվում է պետական կառավարչական հիմնարկի գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների և պարտավորությունների մասով իրավահաջորդ. 5. Հայաստանի Հանրապետության օրենքներով կառավարչական հիմնարկներին վերապահված գործառույթները, այդ թվում` գանձապետական համակարգի, գնումների և ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններում, իրականացնում են համապատասխան պետական մարմինը, ենթակա պետական մարմինը, մարզպետի աշխատակազմը, եթե օրենքով այն վերապահված չէ այլ մարմնի. 6. Հաշվառման հետ հաշվառումից հանվում է նաև համապատասխան պետական կառավարչական հիմնարկը. 7. Պետական մարմինը հաշվառելը և պետական կառավարչական հիմնարկի հաշվառումից հանելը պաշտոններից ազատման հիմք չեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: |