FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ.
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և պետական լիազոր մարմնի դրոշի առջև, պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում. «Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում` երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական գաղտնիքը: Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս, անմնացորդ նվիրվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման վսեմ գործին».
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անկախ նախկինում զինված ուժերում կամ պետական այլ մարմիններում ծառայելու (աշխատելու) ընթացքում երդում տալու հանգամանքից.
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում: