Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Աուդիտի իրականացման փուլերը. 1. Աուդիտի գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից` 1) նախնական քննարկում. 2) ՎՎՀԿԿ ծրագրի գնահատում. 3) արձանագրության կազմում. 2. Նախնական քննարկման ժամանակ պետական վերահսկողություն իրականացնող անձը հավաքում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ՎՎՀԿԿ ծրագրի գնահատման նպատակով և կազմում է աուդիտի օրակարգը, պարզում տվյալ օրը թողարկվող արտադրանքի տեսակը. 3. ՎՎՀԿԿ ծրագրի գնահատման ընթացքում պետական վերահսկողություն իրականացնող անձը` 1) համեմատում է ՎՎՀԿԿ ծրագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին. 2) ուսումնասիրում է տեխնոլոգիական գործընթացի և հոսքայնության գծապատկերը և արտադրությունում կատարում է գծապատկերի վավերացում. 3) կատարում է արտադրական պայմաններում ՎՎՀԿԿ ծրագրի ստուգում և նույնականացում. 4) կատարում է գրանցամատյանների ուսումնասիրություն. 5) արձանագրում է հայտնաբերված անհամապատասխանությունները և թերությունները. 4. ՎՎՀԿԿ ծրագրի գնահատումը կատարվում է հետևյալ հերթականությամբ` 1) փաստաթղթային պլանի գնահատում. 2) նախադրյալային ծրագրերի գնահատում. 3) պլանը մշակած թիմի հետ քննարկում. 4) պլանի տեխնիկական հարցերի (այդ թվում` կրիտիկական սահմանների, դիտանցման ընթացակարգերի և գործիքների ստուգաչափման, վավերացման (վերիֆիկացիայի) ընթացակարգերի նպատակահարմարության և պատշաճ գրանցումների) գնահատում. 5. Փաստաթղթային պլանի գնահատման ընթացքում պետական վերահսկողություն իրականացնող անձն ուսումնասիրում է` 1) տնտեսավարող սուբյեկտի բոլոր ստորաբաժանումներում իրականացված ներքին աուդիտի արձանագրությունները. 2) մթերքի նկարագիրը և հիմնավորված նպատակային սպառողների խումբը. 3) տեխնոլոգիական գործընթացի և հոսքայնության գծապատկերը. 4) ՎՎՀԿԿ սկզբունքների ապահովման վերլուծությունը. 6. ՎՎՀԿԿ սկզբունքների ապահովման վերլուծությունը ներառում է` 1) վտանգի վերլուծությունը, որի ընթացքում քննության են առնվում կենսաբանական, ֆիզիկական, քիմիական և սննդի ալերգենների վտանգի վերլուծությունները. 2) հսկման կրիտիկական կետերի վերլուծությունը, որի միջոցով ուսումնասիրվում են տվյալ մթերքի համար նախատեսված հսկման կրիտիկական կետերի առկայությունը հավաստող փաստաթղթերը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 3) կրիտիկական սահմանաչափի ստուգում, որի ընթացքում ստուգվում են յուրաքանչյուր հսկման կրիտիկական կետի սահմանի պահանջվող հիմնավորումները. 4) դիտանցման ընթացակարգի և գրանցամատյանի ստուգում, որտեղ նշվում են` ա. դիտանցվող ապրանքի անվանումը և տեսակը, բ. սննդամթերքի արտադրման օրը (ամսաթիվը, ժամը), գ. դիտանցման աշխատանքները հսկող աշխատակցի տվյալները, դ. դիտանցման աշխատանքներ կատարելու օրը, ժամը, ե. դիտանցման արդյունքների նշումները (նշվում են դիտանցման ենթարկվող կրիտիկական սահմանաչափը և տվյալ պահին դիտանցման կոնկրետ արդյունքը), զ. պատասխանատուի ստորագրությունը. 5) ուղղիչ գործողությունների ստուգում, որի ընթացքում քննության է առնվում ձեռնարկված գործողությունների համապատասխանությունը փաստաթղթային ուղղիչ գործողություններին, ուղղիչ գործողությունների գրառումները, որտեղ նշվում են` ա. յուրաքանչյուր արտադրանքի համար որոշված հսկման կրիտիկական կետերը, բ. գործողությունն իրականացրած պատասխանատուի անունը, ազգանունը, գ. ուղղիչ գործողության կատարման օրը, ժամը, դ. կրիտիկական սահմանաչափի խախտման (շեղման) բնույթը, ե. ձեռնարկված գործողության նկարագրությունը, զ. պատասխանատուի ստորագրությունը. 6) վավերացման (ճշգրտման, վերիֆիկացիայի) ստուգում` ՎՎՀԿԿ համակարգի արդյունավետության ապահովման նպատակով վավերացման իրականացման հաճախականության ուսումնասիրում. 7) ներքին փաստաթղթերի և գրանցումների վարման ստուգում` հետագծելիության լիարժեք ապահովման նպատակով հետևյալ փաստաթղթերի ուսումնասիրում` ա. ՎՎՀԿԿ-ին առնչվող փաստաթղթեր, բ. մատակարարվող ապրանքների դիտանցման արձանագրություններ, հումքի և շփվող նյութերի ծագումը և անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, գ. նախադրյալային ծրագրերի հաստատման արդյունքներ, դ. վնասատուների դեմ պայքարի պլան, ե. աշխատողների բժշկական հսկողությունը վկայող փաստաթուղթ, զ. աշխատողների ուսուցման վկայականներ, է. շենքերի ու սարքավորումների պահպանումը հավաստող արձանագրություն, ը. փաստաթղթային և փաստացի իրականացված ընթացակարգերի համապատասխանություն, թ. պատրաստի արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր, ժ. կեղծարարության, արտադրանքի հետկանչման դեպքերի արձանագրություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 7. Փաստաթղթային պլանի գնահատման ընթացքում պետական վերահսկողություն իրականացնող անձն ուսումնասիրում է նախադրյալային ծրագրերի իրականացման ստուգման արձանագրությունները, որոնցում կարևորվում են հետևյալ գործողությունների և գույքի առկայության արձանագրությունները. 1) թողարկվող արտադրանքի անվանումը. 2) դիտարկված փաստացի տվյալների գրանցումը. 3) դիտանցման աշխատանքների օրն ու ժամը. 4) օպերատորի անվան, ազգանվան սկզբնատառերը. 5) ուսումնասիրությունը կատարած անձի ստորագրությունը. 6) պատշաճ արտադրական պրակտիկայի (արտադրական գործընթացի կազմակերպման, կառավարման, վարման և հսկողության համակարգ) և պատշաճ հիգիենիկ պրակտիկայի (սննդի շղթայի բոլոր փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության և որակի ապահովման համար անհրաժեշտ պայմաններին և միջոցներին առնչվող ընթացակարգ) համապատասխանության գրառումները. 7) շենքի (շենքերի) ընդհանուր տեղակայվածությունը. 8) ձեռնարկությանն անմիջապես հարող տարածքների համապատասխանությունը. 9) հոսքայնության պահպանումը. 10) մաքուր և աղտոտված հատվածների սահմանազատում (առանձնացում). 11) խաչվող, հատվող ուղիների նկարագրություն. 12) տաք և սառը արտադրական տարածքների սահմանազատում (առանձնացում). 13) պատերի արտաքին ծածկույթի բնութագրում. 14) հատակի ծածկույթ, հատակային ցանցեր և կեղտաջրի հավաքման համար նախատեսված թեքության ապահովում. 15) սարքավորումներ, գործիքներ, կահույք. 16) սարքավորումների համար գործածվող նյութերով ապահովում և մակնշում (փափուկ, լվացվող, դիմակայուն, հեշտ մաքրվող պայմաններ). 17) աշխատանքային սեղանների մակերեսներ. 18) ջրամատակարարման հսկողություն. 19) ջերմաստիճանի կարգավորում. 20) աշխատողների նկատմամբ բժշկական հսկողության իրականացում. 21) հագուստի հիգիենա (լվացում և երկարաճիտ կոշիկների, կոշիկների, գոգնոցների, ձեռնոցների տրամադրում). 22) վնասատուների դեմ պայքար. 23) ախտահանություն` ա. ձեռքերի լվացման հարմարություններ և կիրառվող նորմեր, բ. շենքերի, սարքավորումների, գործիքների մաքրման պլան, գ. հիգիենայի նորմերի պահպանում գործունեության ընթացքում, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 դ. մաքրման աշխատանքների արդյունավետության ստուգում, ե. վերընթաց և վարընթաց հետագծելիության համակարգ, զ. լվացող, մաքրող նյութերի մակնշում, է. ներքին աուդիտի իրականացման գրառումներ. 8. Պետական վերահսկողություն իրականացնող անձը` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի հետ քննարկելով հայտնաբերված` ՎՎՀԿԿ համակարգին ներկայացվող պահանջների խախտումները, արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և մեկ օրինակը հանձնում տնտեսավարող սուբյեկտին. 9. Պետական վերահսկողություն իրականացնող անձը հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տալիս է հանձնարարականներ և ցուցումներ` սահմանելով կատարման համար ժամկետներ` համաձայնեցված տնտեսավորող սուբյեկտի հետ. 10. Աուդիտի արդյունքների հիման վրա տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում: |