Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 10 Ստորագրությունների վավերականության հաստատումը. 1. Օրենքով նախատեսված նվազագույն քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է համապատասխան ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով ստորագրված ձևաթերթիկները: Նոտարական կարգով տրված ստորագրությունները կարող են ներկայացվել համապատասխան ընտրական հանձնաժողով դրանք տված անձանց կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից մինչև սույն մասով սահմանված ժամկետի ավարտը. 2. Համապատասխան ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրությունների հավաքման ձևաթերթիկներն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, իրականացնում է հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում. 3. Ստորագրությունների ստուգումից հետո սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում համապատասխան ընտրական հանձնաժողովն ընդունում է ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին որոշում, եթե առկա են օրենքով պահանջվող անհրաժեշտ քանակի վավեր ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը: Հավաքված ստորագրությունները համարվում են վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված են պատշաճ ձևով: Եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն կամ լրացված են ոչ պատշաճ ձևով, ապա ստորագրությունը հանվում է ներկայացված ստորագրությունների խմբաքանակից: Եթե անձի տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ անձի միայն մեկ ստորագրությունը. 4. Համապատասխան ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաև մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 10 5. Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, տեղական հանրաքվեի դրվող հարցը ներկայացնում է համայնքի ղեկավարին. 6. Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին որոշումը նախաձեռնող խումբը կարող է բողոքարկել դատական կարգով. 7. Ստորագրությունների վավերականության հաստատումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: |