Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Լիցենզիայի գործողության դադարեցումը. 1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է` ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ. բ) եթե կազմակերպիչը թույլ է տվել սույն օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետում նշված խախտումը. գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար. դ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն. ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում. զ) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջները. 2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով. 3. Լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե փաստաթղթային կամ տեղում ստուգման արդյունքների հիման վրա ձևավորված լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով նա ի վիճակի է կատարել շահումներից բխող իր բոլոր պարտավորությունները: |