FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  193

Պահառուներին ներկայացվող պահանջները.
1. Պահառուն սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան պարտավոր է պայմանագրով իր հաճախորդին առաջարկել հետևյալ ծառայությունները՝
    1) հաճախորդի արժեթղթերի հաշիվ բացելը և վարելը՝ գրանցելով այդ հաշվի հետ կապված յուրաքանչյուր գործարքի ժամկետն ու էական պայմանները.
    2) հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցումը.
    3) հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
    4) արժեթղթերից բխող իրավունքների իրականացման նպատակով թողարկողի կամ այլ պահառուի կողմից հաճախորդին, ինչպես նաև հաճախորդի կողմից թողարկողին կամ այլ պահառուին տեղեկությունների և փաստաթղթերի փոխանցումը.
    5) արժեթղթերի նկատմամբ և արժեթղթերից բխող սեփականության և այլ գույքային իրավունքները հաշվառելու, այդ իրավունքներն ամրագրելու, փոխանցելու, դադարեցնելու և այլ գործառնությունները գրանցելու հետ կապված այլ ծառայություններ.
2. Պահառուն իրավունք ունի իր հաճախորդներին մատուցելու լրացուցիչ այլ ծառայություններ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.
3. Պահառության պայմանագիրը հաճախորդի կողմից կարող է միակողմանիորեն լուծվել՝ պահառուին առնվազն 20 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պահառուն պարտավոր է հաճախորդին փոխանցել նրա արժեթղթերը և դրամական միջոցները: Սույն դրույթով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով.
4. Պահառուն պարտավոր է բարեխղճորեն կատարել հաճախորդի հանձնարարականները և, նրա շահերից ելնելով, իրականացնել արժեթղթերից բխող այն իրավունքները, որոնց կատարման կամ իրականացման պարտավորությունն ստանձնել է պայմանագրով.
5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով պահառուների համար սահմանելու տեխնիկական հագեցվածության պահանջներ: