FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված իրավական հարաբերությունները.
1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն՝
    1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան).
    2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող մինչև 55 տարեկան տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան).
1.1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը՝ փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում՝
    ա. ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող՝ ամուսնության մեջ չգտնվող տղամարդու վրա,
    բ. հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ վրա,
    գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով՝ ազգությամբ հայ չհանդիսացող օտարերկրացիների վրա.
1.2. Այն դեպքում, երբ փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող նախատեսված ծնողները (ամուսինը և կինը կամ ամուսնության մեջ չգտնվող կինը) չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնող, ապա մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ, որի կազմը և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն իրավունքը տարածվում է՝
    1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգի (ամուսնու և կնոջ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջ վրա.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

2) ազգությամբ հայ լինելը հաստատող կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերը ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող ազգությամբ հայ օտարերկրացի զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող ազգությամբ հայ օտարերկրացի կնոջ վրա: 3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրավունք ունեն առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով նախապես իրազեկվել՝
    1) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ժառանգաբանական, բժշկագիտական և իրավական հարցերի մասին.
    2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործելակարգի մասին.
    3) դոնորի կամ փոխնակ մոր արտաքին տվյալների, ազգային պատկանելության, ֆենոտիպի և բժշկագենետիկական հետազոտությունների արդյունքների մասին.
4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք (ամուսինները) իրավունք ունեն ընտրել սեռաբջջի դոնորին և (կամ) փոխնակ մորը.
5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելիս հաշվառվում են միայն այն դոնորների և փոխնակ մայրերի վերաբերյալ տեղեկությունները, ովքեր բժշկագենետիկական հետազոտության են ենթարկվել համապատասխան առողջապահական հաստատություններում և չունեն դոնոր կամ փոխնակ մայր լինելու հակացուցումներ.
6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց՝ որպես ծնողների և այդ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում ծնված երեխայի (երեխաների) միջև իրավական փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: