Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 14 Հանձնաժողովի որոշումները. 1. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է որոշումներ՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, անհատական իրավական ակտեր, ներքին իրավական ակտեր. 2. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստում, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավոր քվեարկությամբ. 3. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ: Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը հանձնաժողովի մեկ այլ անդամի չի թույլատրվում: Որոշմանը դեմ քվեարկելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է հատուկ կարծիք՝ նիստի ընթացքում քվեարկությունից անմիջապես հետո բանավոր կարգով, իսկ գրավոր քվեարկության դեպքում՝ քվեարկության հետ միաժամանակ գրավոր կարգով. 4. Հանձնաժողովի գրավոր որոշումներն ստորագրում է հանձնաժողովի նիստը նախագահողը. 5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են գրավոր, բացառությամբ դռնփակ նիստ գումարելու, օրակարգը հաստատելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, արձանագրային հանձնարարականներ տալու, նիստից հեռացնելու մասին որոշումների և նիստի անցկացմանն առնչվող ընթացակարգային բնույթ կրող այլ հարցերի. 6. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու դեպքում հանձնաժողովը կարող է խախտում կատարած անձի գույքի վրա կիրառված տուգանքի չափով նույն կամ մինչև այդ որոշման անբողոքարկելի դառնալն ընդունված առանձին որոշմամբ կիրառել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել պատասխանատվության միջոց կիրառելու մասին հանձնաժողովի որոշման կատարումը. 7. Պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը՝ արգելանքը կիրառելու մասով, կամ առանձին ընդունված արգելանք կիրառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից. 8. Արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում հանձնաժողովի նախագահի գրությամբ, որում նշվում են՝ 1) հանձնաժողովի անվանումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 14 2) գրությունը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը. 3) արգելանք դնելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը. 4) արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը. 5) արգելադրման ենթակա գումարի չափը. 6) պարտապանի անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն և պետական գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը. 9. Արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը հանձնաժողովի նախագահի գրությամբ հետ է պահանջվում, եթե՝ 1) խախտումը կատարած անձի՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված տուգանքը վճարելու պարտավորությունը դադարել է. 2) հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած. 10. Արգելանք դնելու մասին հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը: |