FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  28

Մասնագետը, նրա իրավունքներն ու պարտականությունները.
1. Մասնագետը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը հրավիրվում և ծառայողական քննության մասնակից է դարձվում հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն կամ համապատասխան մասնագիտական եզրակացություն տրամադրելու համար.
2. Ծառայողական քննության ցանկացած փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը վերոհիշյալ նպատակներով ոստիկանությունում համապատասխան մասնագետի բացակայության դեպքում դիմում է համապատասխան իրավասու մարմնի ղեկավարին՝ մասնագետ տրամադրելու համար: Հրավիրված մասնագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պահպանման ծախսերի հաշվին՝ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր միջնորդության հիման վրա: Մասնագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է իր կրթության և որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.
3. Մասնագետն իրավունք ունի՝
    ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
    բ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ.
4. Մասնագետը պարտավոր է՝
    ա) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և իր գիտելիքների սահմաններում խորհուրդներ տալ առանձին հարցերի պարզաբանման և գործողությունների կատարման կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում մասնակցել դրանց.
    բ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  28

գ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով մասնագիտական եզրակացություն ներկայացնել իրեն առաջադրված և իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ.
    դ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր ներկայացրած եզրակացության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ: