Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38.1 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի կազմումը. 1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվում է բաց մրցույթ՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-9-րդ մասերով նախատեսված բաց մրցույթի անցկացման կանոններով: Մրցույթի կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով. 2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների կամ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձը սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ)։ Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը մեկօրյա ժամկետում ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ։ Թեկնածուի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է նաև գլխավոր դատախազին։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38.1 3. Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվում է բաց մրցույթ, իսկ թեկնածուներն ընտրվում են որակավորման հանձնաժողովի կողմից՝ բաց քվեարկությամբ, որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն ութ ձայնով ընդունված որոշմամբ: Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ մասերով սահմանված պահանջները, իսկ բաց մրցույթի անցկացման վրա տարածվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի, 38-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի պահանջները: Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ սույն օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ստուգման ենթակա հանգամանքների հետ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը. 4. Ըստ անհրաժեշտության, գլխավոր դատախազի հրամանով կարող է անցկացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման թափուր հաստիքների կամ սույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով մրցույթ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38.1 5. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին սույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակներում ընդգրկելու նպատակով: Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար գլխավոր դատախազին ներկայացվում են հանձնաժողովի կողմից առավելագույն ձայներով դրական եզրակացություն ստացած երեք հայտատուները։ Ցուցակներում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով: Եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքներով առնվազն վեց թեկնածու չի ստանում դրական եզրակացություն, կամ գլխավոր դատախազը ցուցակի մեջ ընդգրկում է վեցից պակաս թեկնածուների, կամ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակում չի ընդգրկվում առնվազն մեկ թեկնածու, ապա անցկացվում է լրացուցիչ բաց մրցույթ՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված թեկնածությունների համապատասխան ցուցակը համալրելու նպատակով. 6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն արդարադատության ակադեմիայում անցնում է համապատասխան ուսուցում. 7. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում թեկնածուն հանվում է սույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակներից։ |