Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38.2 ՍԵՅՖ պայմանագիրը. 1. ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը, պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր. 2. ՍԵՅՖ պայմանագրի կնքման դեպքում ներդրողը պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերությանը հանձնում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, սակայն Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխան չափով կատարվում է միայն պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում: ՍԵՅՖ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահին, սակայն դրա հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին. 3. ՍԵՅՖ պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է 60-օրյա ժամկետում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը թողարկել և ներդրողի օգտին տեղաբաշխել. 4. ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում. 5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39․1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմակերպությունների կողմից ներդրումների ներգրավման կամ ներդրումների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38.2 6. ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաև պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման, որի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում և լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում չեն կատարվում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաև սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամբ տոկոսներ. 7. ՍԵՅՖ պայմանագիրը արժեթուղթ է։ |