FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  65

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշելը.
1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է՝ ելնելով այն մաքսատուրքերի, հարկերի գումարներից, որոնք ենթակա կլինեին վճարման՝ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կամ արտահանման մաքսատուրքերի գծով արտոնությունների կիրառման՝ համապատասխանաբար այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածին, սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածին և 287-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այլ չափով.
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափում ներառել մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման դիմաց վճարման ենթակա մաքսավճարների գումարները.
3. Եթե մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշելիս հնարավոր չէ ճշգրիտ որոշել վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարը՝ ապրանքների (բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկությունների բացակայության պատճառով, մաքսատուրքերի, հարկերի այդ գումարը որոշվում է ապրանքների արժեքի և (կամ) դրանց՝ բնաիրային արտահայտությամբ ֆիզիկական բնութագրերի (քանակի, զանգվածի, ծավալի կամ այլ բնութագրերի), մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերից ամենամեծի հիման վրա, որոնք կարող են որոշվել առկա տեղեկությունների հիման վրա, որոնց օգտագործման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  65

4. Սույն Օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է որպես այն մաքսատուրքերի, հարկերի գումար, որոնք կարող են ենթակա լինել լրացուցիչ վճարման՝ մաքսային հսկողության, մաքսային փորձաքննության արդյունքներով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը.
5. Սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարները հաշվարկելու համար ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տվյալների նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու դեպքում կարող են, մասնավորապես, օգտագործվել՝
    1) նույն դասի կամ տեսակի ապրանքների արժեքի մասին մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունները.
    2) ապրանքների մաքսային արժեքը՝ առանց հաշվի առնելու հայտագրված նվազեցումները և զեղչերը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի դրանց հիմնավորվածության վերաբերյալ.
    3) ապրանքների մաքսային արժեքը՝ հաշվի առնելով փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի նկատմամբ լրացուցիչ հավելագրումների հնարավոր մեծությունը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի հայտագրված լրացուցիչ հավելագրումների հիմնավորվածության վերաբերյալ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  65

6. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման պայմանը մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորության կատարման ապահովում տրամադրելն է, այդ ապահովման չափը սահմանելիս մաքսատուրքերի, հարկերի գումարը սահմանվում է՝ ելնելով մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ և այդ դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկություններից՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերը: Մաքսատուրքերի, հարկերի այն գումարը որոշելու համար, որից ելնելով սահմանվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման չափը, կիրառվում են ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը: Այն դեպքում, երբ մաքսատուրքերի, հարկերի նշված գումարի որոշման համար անհրաժեշտ է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, այդպիսի վերահաշվարկը կատարվում է ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը.
7. Անդամ պետությունների օրենսդրությամբ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ կարող են սահմանվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման ֆիքսված չափեր՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված պահանջները, իսկ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների դեպքում՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները: Գլուխ 10 Մաքսատուրքերի, հարկերի և այլ դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձը (հաշվանցումը)