Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 77 Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումը. 1. Սույն Օրենսգրքի 73-րդ հոդվածի 7-րդ կետում նշված դեպքերում մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձելու համար: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման ժամանակ կիրառվում են սույն Օրենսգրքի 11-րդ գլխի՝ ներմուծման մաքսատուրքերի բռնագանձմանը վերաբերող դրույթները՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները. 2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցների շարքին են դասվում սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները, որոնք կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման ժամանակ. 3. Ի լրումն սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին բռնագանձման տարածումն է այն ապրանքների վրա, որոնց համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չեն վճարվել, և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման այլ միջոցներ: Բռնագանձման տարածումն այն ապրանքների վրա, որոնց համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր չեն վճարվել, դադարեցնում է այդպիսի ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը. 4. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում՝ 1) լրացել է չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետը, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումը. 2) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու արդյունքում կամ սույն Օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների արդյունքում. 3) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարել է սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցների կիրառման արդյունքում. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 77 4) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի. 5) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքեր. 5. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձվում են սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում իրականացնող մաքսային մարմնի կողմից՝ հաշվի առնելով սույն կետով նախատեսված առանձնահատկությունները: Եթե ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան տրամադրվել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում, ապա սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին է տրամադրվել հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը՝ այդ ապահովման հաշվին: Սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձվում են նաև մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման հաշվին այն անդամ պետության մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին է տրամադրվել այդ ապահովումը, եթե մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը, որի կատարումը ապահովվում էր, կատարվել է լրիվ ծավալով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 77 Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ որպես այդ ապրանքների հայտարարատու հանդես է գալիս լիազորված տնտեսական օպերատորը կամ մաքսային փոխադրողը, ապա սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնի կողմից որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես եկող անձը ընդգրկվել է լիազորված տնտեսական օպերատորների կամ մաքսային փոխադրողների ռեեստրում: Մաքսային մարմինների փոխգործակցությունը սույն կետի երկրորդից չորրորդ պարբերություններին համապատասխան՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձելու և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձված գումարներն այն անդամ պետություն փոխանցելու ժամանակ, որտեղ ենթակա են վճարման հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, իրականացվում է սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով, իսկ նշված հավելվածով չկարգավորվող մասով՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով. 6. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել, ճանաչվում են բռնագանձման համար անհուսալի և դուրս են գրվում այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և հիմքերով, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը: |