FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  178

«Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը.
1. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանվում է Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետի հիման վրա, որը սահմանվել է Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում.
2. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետը երկարաձգվում է անձի դիմումի հիման վրա՝ Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետի երկարաձգման դեպքում.
3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը երկարաձգելիս «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել այն լրանալուց հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ: Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելիս այն լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը վերսկսվում է այդ մաքսային ընթացակարգը դադարելու օրվանից: