FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  371

Մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի պատճենների և (կամ) տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումների ուղարկման և կատարման կարգը.
1. Մաքսային մարմիններին վերապահված խնդիրների իրականացման նպատակով մեկ անդամ պետության մաքսային մարմինը մյուս անդամ պետությունների մաքսային մարմինների հարցումների հիման վրա նրանց տրամադրում է իր տրամադրության տակ եղած կամ սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան ստացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների պատճենները.
2. Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների պատճենների տրամադրման վերաբերյալ հարցումն ուղարկելու (այսուհետ սույն հոդվածում` հարցում) հիմքերն են՝
    1) տեղեկատվության փոխանակման արդյունքում ստացված՝ ապրանքների, միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների և (կամ) ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց մասին տեղեկատվության վերլուծության ժամանակ տվյալների անհամապատասխանության հայտնաբերումը.
    2) մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և (կամ) այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության հնարավոր խախտման մասին վկայող տեղեկատվության առկայությունը, որի մաքսային մարմինն ուղարկում է հարցումը.
    3) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կողմից այդ ռեեստրում ընդգրկվելու՝ սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ, 5-րդ, և 6-րդ ենթակետերով նախատեսված պայմանների պահպանման ստուգումը.
3. Հարցումը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով նամակով, որը ստորագրվում է հարցումն ուղարկող մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց կողմից.
4. Հարցումը պետք է պարունակի՝
    1) հարցումն ուղարկող մաքսային մարմնի անվանումը և այն մաքսային մարմնի անվանումը, որին ուղարկվում է հարցումը.
    2) սույն հոդվածին հղումը.
    3) հանգամանքների շարադրումը, որոնց առնչությամբ ուղարկվում է հարցումը՝ նշելով մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և (կամ) անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության դրույթները, որոնց պահպանումը ստուգվում է.
    4) հարցում ուղարկելու հիմքերը՝ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  371

5) այն փաստաթղթերի ցանկը, որոնց պատճենները պահանջվում են,
    (կամ) պահանջվող տեղեկությունների ցանկը.
    6) այլ տեղեկատվություն, որը, հարցումն ուղարկող մաքսային մարմնի կարծիքով, պահանջվում է հարցումը կատարելու համար.
5. Հարցմանը կարող են կցվել այն փաստաթղթերի պատճենները, որոնց հղում է արվում հարցման տեքստում, և այն հանգամանքներին առնչվող այլ փաստաթղթերի պատճենները, որոնց առնչությամբ ուղարկվում է հարցումը.
6. Հարցումը կատարվում է հարցումն ստացած մաքսային մարմնի կողմից այն գրանցելու օրվանից 1 ամսվա ընթացքում՝ բացառությամբ սույն հոդվածի 8-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերի.
7. Եթե մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի հարցվող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, ապա վերջինս, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հարցումը կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները և (կամ) տեղեկությունները ստանալու հարցմամբ դիմում է անդամ պետության այլ պետական մարմիններին և կազմակերպություններին.
8. Հարցումը կատարելու ժամանակ մաքսային մարմինն իրավունք ունի՝
    1) դիմելու հարցումն ուղարկած մաքսային մարմնին՝ հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հարցմամբ.
    2) հարցումը կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները և (կամ) տեղեկությունները անդամ պետության այլ պետական մարմիններից և կազմակերպություններից ստանալու անհրաժեշտության դեպքում 1 ամսով երկարաձգելու սույն հոդվածի 6-րդ կետում նշված՝ հարցման կատարման ժամկետը՝ հարցումն ուղարկած մաքսային մարմնին գրավոր ծանուցելով այդ երկարաձգման պատճառների մասին.
9. Սույն հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հարցումն ուղարկելու դեպքում հարցման կատարման ժամկետը կասեցվում է հարցումն ուղարկելու օրվանից և վերսկսվում հարցմամբ պահանջված լրացուցիչ տեղեկատվությունը ստանալու օրվանից.
10. Մաքսային մարմինը հարցման կատարումը մերժում է հետևյալ դեպքերում՝
    1) հարցումը չի համապատասխանում սույն հոդվածի 4-րդ կետում նշված պահանջներին.
    2) սույն հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հարցված լրացուցիչ տեղեկատվությունը չի ստացվել այդ հարցումն ուղարկելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  371

3) հարցման կատարումը կարող է վնաս հասցնել անդամ պետության ազգային անվտանգությանը, հակասում է այն անդամ պետության օրենսդրությանը, որի մաքսային մարմնին է ուղարկվել հարցումը, կամ երրորդ կողմի հետ այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին.
    4) հարցումը չի կարող կատարվել հարցումն ստացած մաքսային մարմնից անկախ պատճառներով.
11. Մաքսային մարմինը հարցումն ուղարկած մաքսային մարմնին ծանուցում է հարցման կատարումը մերժելու պատճառների մասին.
12. Սույն հոդվածին համապատասխան հարցումների ուղարկումը և կատարումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող մաքսային մարմինների կողմից: