FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  55

Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները.
1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու կարգը և հերթականությունը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը՝ հաշվի առնելով արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը.
2. Հերթական արձակուրդից ծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած պաշտոնատար անձի հրամանով: Նման դեպքում չօգտագործված արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին.
3. Հերթական արձակուրդի օգտագործման ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է՝
    ա) մարտական գործողությունների մասնակիցներին.
    բ) մինչև 16 տարեկան 3 և ավել երեխա ունեցող ծառայողներին.
    գ) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցող ծառայողներին.
    դ) 15 տարուց ավելի փրկարարական ծառայության ստաժ ունեցող ծառայողներին.
4. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով ծառայողը չի օգտվել հերթական և լրացուցիչ արձակուրդից, ապա արձակուրդը տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը.
5. Ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում` ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման միտումով.
6. Ծառայությունից ազատվելու դեպքում ծառայողին չօգտագործած հերթական արձակուրդի օրերի դիմաց վճարվում է դրամական փոխհատուցում, որի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը: