FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  110

Նվազեցումները.
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը (այսուհետ՝ ծախսեր), կորուստները և այլ նվազեցումները՝ Օրենսգրքի սույն բաժնով սահմանված կարգով և չափով.
2. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները՝ Օրենսգրքի սույն բաժնով սահմանված կարգով և չափով.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից նվազեցվում է միայն մեկ անգամ: