FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  11

Փոստային կապի բնագավառում գործունեությունը և դրա լիցենզավորումը. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեությունը ենթակա է լիցենզավորման, բացառությամբ պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, դիվանագիտական և հյուպատոսական կարիքների համար նախատեսված փոստային կապի ցանցերի։ Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային կապի ծառայությունների գործունեությունը, այնպես էլ սուրհանդակային կապի ծառայությունների գործունեությունը: Փոստային կապի գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է այդ լիցենզիայի շրջանակներում զբաղվել փոստային կապի ծառայությունների և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեություններից որևէ մեկով կամ միաժամանակ երկուսով: Ընդ որում, լիցենզավորվող անձը լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելիս պարտավոր է լիազոր մարմնին հայտնել իր զբաղվելիք գործունեության (գործունեությունների) մասին` լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնելով իր կողմից տվյալ գործունեության (գործունեությունների) իրականացման կանոնները: Լիազոր մարմինը համաձայնություն չի տալիս սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կանոններին կամ այդ կանոնների փոփոխություններին, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին։ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեության լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  11

Փոստային կապի օպերատորները կարող են իրականացնել նաև դրամական միջոցների փոստային փոխադրություններ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած դրամական (փողային) փոխանցումների լիցենզիայի հիման վրա «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի համաձայն: Եթե «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով այլ բան նախատեսված չէ, ապա դրամական միջոցների փոստային փոխադրություններն իրականացվում են սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով: Փոստային կապի ազգային օպերատորը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող է իրականացնել դրամական միջոցների փոստային փոխադրություններ առանց դրամական (փողային) փոխանցումների լիցենզիայի առկայության: Փոստային կապի ազգային օպերատորը, որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փոստային կապի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործունեությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմանների և պահանջների խախտման դեպքում: Փոստային կապի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործունեությունը դադարեցվում է, եթե լիցենզավորված անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմանները և պահանջները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  11

Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար վճարվում են տարեկան տուրքեր` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: