Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 139 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը. 1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան. 2. Ազատ տնտեսական գոտիներում գտնվող օտարերկրյա և Միության ապրանքները ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծվելիս ձևակերպվում են «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով. 3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը կամ կատեգորիաները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծելիս ենթակա չեն ձևակերպման «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով: |