FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը.
1. Սույն օրենքի իմաստով՝ տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե, որպես իրացնող կամ ձեռք բերող, չունի մրցակից.
2. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`
    1) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող, չի հանդիպում էական մրցակցության և (կամ), իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով, հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսավարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ 2) ապրանքային շուկայում, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ 3) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ 4) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսավարող սուբյեկտները գերիշխող դիրք ունեցող են համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսավարող սուբյեկտը չի կարող համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի գերազանցում տվյալ շուկայի մեկ տասներորդը.
5. Սույն հոդվածում նշված տնտեսավարող սուբյեկտը կարող է ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ.
6. Տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման մեթոդաբանությունը և կարգը սահմանում է Հանձնաժողովը: