Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 251 Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննությունը. 1. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի, նրա փաստաբանի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը, ելնելով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի առողջական վիճակից, գործը քննում է քաղաքացու հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վայրում կամ հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրում. 2. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձին իրավական օգնություն տրամադրելու մասին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի: Քաղաքացուն իրավական օգնություն տրամադրելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ. 3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելուց հետո անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձը կարող է հրաժարվել հանրային պաշտպանից, եթե հայտնում է իր ընտրած փաստաբանի մասնակցությամբ քննությունը շարունակելու մասին և ներկայացնում է տվյալ փաստաբանի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորությունները հավաստող փաստաթուղթ. 4. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննության ընթացքում տվյալ քաղաքացին օգտվում է գործին մասնակցող անձանց՝ սույն օրենսգրքով նախատեսված իրավունքներից: |