FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  53

Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը.
1. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերի առկայության դեպքում գործակալությունն ընդունում է որոշում իրավաբանական անձի լուծարումը մերժելու մասին պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարկային մարմիններից ստացված պատասխանից հետո` մեկօրյա ժամկետում.
2. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի մերժման համար հիմք հանդիսացած կոնկրետ իրավական նորմերի և բոլոր փաստական հանգամանքների մասին տեղեկություններ.
3. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը ստորագրում է գործակալության աշխատակիցը էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով.
4. Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից.
5. Եթե լուծարման գրանցման համար հիմք է համարվում հանձնաժողովի, Դատական դեպարտամենտի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տված տեղեկանքը, և անձը համաձայն չէ նշված տեղեկանքում պարունակվող տեղեկատվությանը, ապա նա իրավասու է բողոքարկելու տեղեկանքում պարունակվող տեղեկությունների իսկությունը տեղեկանք տրամադրող մարմնին, կամ նրա վերադասին կամ դատական կարգով: Տվյալ դեպքում տեղեկանք ներկայացնող մարմինը հանդես է գալիս որպես միակ պատասխանող.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված բողոքը վարչական կամ դատական կարգով բավարարվելու դեպքում գործակալությունն անմիջապես իրականացնում է իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  53

7. Եթե գրանցման համար մերժման հիմք է դարձել հարկային մարմնի տված` պարտավորությունների առկայության մասին տեղեկանքը, և անձը ընդունում է տեղեկանքում նշված պարտավորությունների առկայությունը, ապա նա իրավունք ունի մերժումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, վճարելու հարկային մարմնի տված տեղեկանքում նշված գումարը և անդորրագիրը մնացած անհրաժեշտ փաստաթղթերի հետ կրկին ներկայացնելու գործակալություն: Այս դեպքում լուծարման մասին գրանցումը կատարվում է անմիջապես, ընդ որում, լուծարման գրանցման հավաստումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կարգով: