Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60.5 Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների չիրականացման համար զգուշացումը և ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարի վճարման պահանջ ներկայացնելը. 1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումներն իրականացնող ընդերքօգտագործողին տալիս է գրավոր զգուշացում, եթե վերջինս չի կատարում համապատասխան պլաններով նախատեսված պարտավորությունները. 2. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն իրավունք չունի ֆինանսական միջոցի հատկացման պահանջ ներկայացնելու ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին, եթե ընդերքօգտագործողը զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո՝ 60 օրվա ընթացքում, վերացրել է խախտումները. 3. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացնել ինչպես ընդերքօգտագործողին, այնպես էլ ֆինանսական երաշխիք տված անձին. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացվել, եթե ընդերքօգտագործողը՝ 1) ամբողջությամբ կամ մասնակիորեն չի կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված պարտավորությունները և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չի վերացրել համապատասխան խախտումները. 2) ֆինանսական երաշխիքի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ չի ներկայացրել ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի երկարաձգման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստաթուղթ. 5. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ֆինանսական միջոցների հատկացման պահանջի մեջ պետք է նշի, թե որ պարտավորությունն է խախտել ընդերքօգտագործողը. 6. Ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին պահանջը պետք է ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով անհրաժեշտ հիմնավորումները: Սույն կետով նախատեսված պահանջը պետք է պարունակի նաև պահանջվող գումարի չափը և նշված գումարի հաշվարկ-հիմնավորումները: |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60.5 7. Ֆինանսական միջոցների հատկացման պահանջը ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացնելու դեպքում այն պետք է քննարկվի, և համապատասխան գումարը վճարվի տասնօրյա ժամկետում. 8. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պահանջ ներկայացնելու դեպքում ընդերքօգտագործողը կամ ֆինանսական երաշխիք տված անձը համապատասխան գումարը փոխանցում է ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացված արտաբյուջետային հաշվին. 9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված գումարը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվին փոխանցվելուց հետո վերջինս այդ միջոցների հաշվին սկսում է կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները: |