FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

article  17.1

Գրադարանային աշխատողը, նրա իրավունքները և պարտականությունները.
1. Գրադարանային աշխատողը այն անձն է, որն իրականացնում է գրադարանային գործառույթներ՝ համաձայն պաշտոնի նկարագրի։ Գրադարանային աշխատողի կարգավիճակը, գրադարանային աշխատողների պաշտոնների անվանացանկը և դրանց օրինակելի նկարագիրը սահմանում է գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմինը.
2. Հանրային գրադարանի աշխատողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմնի սահմանած կարգով իրականացվում է ատեստավորում.
3. Սույն օրենքով հանրային գրադարանի կարգավիճակ չունեցող այլ գրադարանների աշխատողների ատեստավորումը կարող է իրականացվել հիմնադրի որոշումով կամ գրադարանային աշխատողի նախաձեռնությամբ.
4. Գրադարանի աշխատողը գրադարանի միջոցներով կամ օրենքով չարգելված այլ միջոցներով կարող է անցնել վերապատրաստում՝ գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմնի սահմանած վերապատրաստման ծրագրի ուղղություններին համապատասխան.
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմինը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով.
6. Ատեստավորման հանձնաժողովը գրադարանի աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում.
7. Ատեստավորման գործընթացում հանրային գրադարանի աշխատողի ցուցաբերած արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման համար.
8. Ատեստավորման հանձնաժողովի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է հանրային գրադարանի աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման.
9. Գրադարանի աշխատողն իրավունք ունի՝
    1) օրենքով սահմանված կարգով իր իրավասությունների շրջանակում իրականացնելու գրադարանների բնագավառում մասնագիտական գործունեություն՝ իր կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան.
    2) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.
    3) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իր մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.
    4) ստանալու աշխատանքին համարժեք վարձատրություն՝ առանց որևէ խտրականության.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

article  17.1

5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ իրավունքներից և երաշխիքներից.
    6) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից.
10. Գրադարանային աշխատողի պարտականություններն են՝
    1) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազորված պետական մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.
    2) իրեն վերապահված իրավասությունների շրջանակում կատարել գրադարանային գործի ընթացակարգերով սահմանված գործառույթները՝ պահպանելով օրենսդրության պահանջները.
    3) պահպանել գրադարանի աշխատողի վարքագծի կանոնակարգի պահանջները: