Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.15 Փաստահավաք հանձնաժողովի անդամի ինքնաբացարկը և բացարկ հայտնելը. 1. Փաստահավաք հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և քվեարկությանը, եթե առկա են նրա անկողմնակալության վրա ազդող հանգամանքներ. 2. Փաստահավաք հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ Փաստահավաք հանձնաժողովին գրավոր կամ բանավոր ինքնաբացարկ ներկայացնել՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Փաստահավաք հանձնաժողովի անդամը կարող է քննարկման առարկա դարձնել Փաստահավաք հանձնաժողովի այլ անդամին բացարկ հայտնելու հարցը. 4. Փաստահավաք հանձնաժողովի նախագահը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Փաստահավաք հանձնաժողովի ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ. 5. Հարցի քննարկումից հետո Փաստահավաք հանձնաժողովը կայացնում է որոշում: Փաստահավաք հանձնաժողովի ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաև բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը: Ձայների հավասարության դեպքում Փաստահավաք հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: |