Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 17 Անմեղության կանխավարկածը. 1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով. 2. Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը. 3. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնին ցույց տալ որևէ աջակցություն: Մեղադրյալի անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել նաև նրա պաշտպանի, օրինական ներկայացուցչի, գույքային պատասխանողի և նրա ներկայացուցչի վրա: Մեղադրանքի ապացուցման և ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկների հերքման պարտականությունը հանրային քրեական հետապնդման դեպքում կրում է դատախազը, իսկ մինչդատական վարույթում` նաև քննիչը: Մասնավոր քրեական հետապնդման դեպքում այդ պարտականությունը կրում են տուժողը և նրա ներկայացուցիչը. 4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր ողջամիտ կասկածները, որոնք չեն փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: |