Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 232 Տեղեկատվության պահանջը. 1. Տեղեկատվության պահանջը քննիչի գրավոր դիմումն է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկությունների տիրապետող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձին կամ ցանկացած այլ կազմակերպությանը. 2. Տեղեկատվության պահանջը պարտադիր է դրա հասցեատիրոջ համար, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) հայցվող տեղեկությունն օրենքով պաշտպանվող գաղտնիք է. 2) լրատվական գործունեություն իրականացնողը կամ լրագրողը չի ցանկանում բացահայտել տեղեկատվության աղբյուրը. 3) պահանջվում են առանձին փաստաթղթեր, առարկաներ կամ այլ նյութեր. 4) անձը ենթադրում է, որ դա հետագայում ողջամտորեն կարող է օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի. 3. Հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամբ կարող են պահանջվել նաև բաժանորդային տվյալները. 3.1. Բացառապես դատարանի որոշմամբ կարող են պահանջվել փոխանցվող տվյալները. 4. Հեռախոսային հաղորդակցությունն սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները կարող են պահանջվել` 1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր. 2) մեղադրյալի նկատմամբ. 3) տուժողի կամ վկայի նկատմամբ, եթե դա անհրաժեշտ է նրա ցուցմունքը ստուգելու համար. 4.1. Ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը կարող են պահանջվել, եթե համապատասխան տվյալները վերաբերում են՝ 1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր. 2) մեղադրյալին. 3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 232 4) այն իրավաբանական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից. 5. Հայցվող տեղեկությունը քննիչի սահմանած ժամկետում տրամադրվում է տեղեկանքի ձևով, որը, որպես հավելված, կցվում է տեղեկատվության պահանջի արձանագրությանը: |