FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  458

Համաձայնեցման վարույթ կիրառելու հիմքը.
1. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է հանրային մեղադրանքով նախնական դատալսումների ընթացքում` մեղադրյալի միջնորդության հիման վրա.
2. Համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե՝
    1) մեղադրյալը մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու համար.
    2) վարույթում ներգրավված մի քանի մեղադրյալից առնվազն մեկն առարկում է համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ.
    3) մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.
    4) համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ իրավական կամ փաստական հիմնավորմամբ առարկում է հանրային մեղադրողը.
    5) առերևույթ հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, և համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը: