FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  131

Միացման հետևանքները.
1. Միացման պայմանագրում սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած Ընկերություններն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող Ընկերության կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ՝ գրանցման.
2. Վերակազմակերպվող Ընկերության կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից միացված Ընկերության (Ընկերությունների) գործունեության դադարման վերաբերյալ Ընկերությունների գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն մասում նշված գրառման պահից պահպանվող Ընկերությունը համարվում է վերակազմակերպված.
3. Վերակազմակերպված Ընկերությունը կարող է իրականացնել ապահովագրություն բոլոր այն դասերի գծով, որոնցով միացած Ընկերությունը կամ Ընկերություններն ունեին թույլտվություն կնքելու ապահովագրության պայմանագրեր: