Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ article 10 Նյութական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը. 1. Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը դրանց պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է լիազոր մարմինը՝ համաձայնեցնելով համապատասխան ոլորտները կարգավորող պետական կառավարման համակարգի մարմինների հետ՝ Կառավարության սահմանած կարգով. 2. Պետական պահուստի նյութական արժեքները կարող են պահպանման հանձնվել կազմակերպությունների կողմից` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից. 3. Պետական պահուստի պահպանման հանձնվող նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են լիազոր մարմնի և պահպանումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրով, որի օրինակելի ձևը սահմանում է Կառավարությունը. 4. Պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունները` 1) իրավունք ունեն լիազոր մարմնից պահանջելու պահպանման հանձնվող նյութական արժեքները բնութագրող փաստաթղթեր. 2) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պահպանման հանձնված նյութական արժեքների օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք. 3) պատասխանատվություն են կրում պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման համար, որոնց վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը. 5. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանում է Կառավարությունը` զորահավաքային և պետական այլ ծրագրերի համաձայն. 6. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են պետական պահուստի մյուս նյութական արժեքներից առանձին. 7. Զորահավաքային պահուստի նյութական արժեքները պահպանում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունները՝ իրենց պատկանող պահեստարաններում կամ բազաներում՝ տեղաբաշխման մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ article 10 8. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները պահպանվում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների պահեստներում կամ բազաներում, իսկ դրա տեխնիկական անհնարինության դեպքում կարող են պահպանվել լիազոր մարմնի համակարգի կազմակերպությունների պահեստարաններում կամ բազաներում, կամ լիազոր մարմնի համաձայնությամբ՝ այլ կառույցների ու կազմակերպությունների պահեստարաններում կամ բազաներում. 9. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ: Հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը հաստատում է Կառավարությունը: |