FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  63

Պրոբացիայի ծառայության աշխատողների փորձաշրջանի առանձնահատկությունները.
1. Պրոբացիայի ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի ընթացքում պրոբացիայի ծառայողը համապատասխան նախարարության կազմում գործող մասնագիտացված ուսումնական հաստատությունում անցնում է ուսումնառության ծրագիր, հանձնում է որակավորման քննություն և ստանում է որակավորման վկայական: Որակավորման քննությունը չհանձնած և որակավորման վկայական չստացած անձը համարվում է օրենքով սահմանված փորձաշրջանը չանցած.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնում են առանց սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնառության ծրագիրն անցնելու` մինչև 2017 թվականի հունվարի մեկը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ատեստավորում (թեստավորման և հարցազրույցի եղանակներով) անցնելու պայմանով` մինչև 2017 թվականի հունվարի մեկը գործող կարգին համապատասխան: