Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 71 Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների արձանագրությունը. 1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով` 1) ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թվի և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի գումարին: Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը. 2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը. 3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը (լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը). 4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը (լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը). 5) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների թիվը. 6) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը. 7) ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված թվերի գումարը). 8) չօգտագործված համարակալված կտրոնների թիվը. 9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը. 10) անվավեր քվեաթերթիկների թիվը. 11) յուրաքանչյուր թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: 12) դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու, մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում). 2. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը. 3. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ստորագրել արձանագրությունը: Եթե նա արձանագրության տվյալների վերաբերյալ ունի առարկություն (հատուկ կարծիք), ապա այդ մասին գրառում է կատարում արձանագրությունում` դրա համար նախատեսված հատուկ տեղում. 4. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 71 5. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը. 6. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվում է պարկում. 7. Պարկի վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու պարկի վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության նմուշները: Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում պետք է փակվի: Տեղամասային ընտրական հանձնաժողովում այդ պարկը սահմանված կարգով փակելու համար պատասխանատու է հանձնաժողովի նախագահը. 8. Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել ընտրական տեղամասում կազմված քվեարկության արդյունքների արձանագրությունը: Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով. 9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը պարկը, ընտրողների ցուցակների փաթեթը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեաթերթիկները, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, արձանագրության մեկ քաղվածք, գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեխնիկական սարքավորումը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: |