Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 14) ֆոնդի տեսակի փոփոխման, ֆոնդի վերակազմակերպման և ֆոնդի լուծարման կարգը. 15) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ. 2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բաց կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունում ներառման ենթակա այլ դրույթներ և տեղեկություններ. 3. Ֆոնդի կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները և (կամ) լրացումները ենթակա են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից: Բաց կորպորատիվ ֆոնդի բաժնետոմսերի թողարկման և հետգնման (մարման) հետևանքով կապիտալի փոփոխությունները չեն առաջացնում ֆոնդի կանոնադրության փոփոխության անհրաժեշտություն. 4. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է գրանցել ֆոնդի կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները, եթե դրանք հակասում են օրենքին, դրա վրա հիմնված այլ նորմատիվ իրավական ակտերին և (կամ) չեն բխում ֆոնդի մասնակիցների շահերից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը. 1. Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը, ի լրումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց կանոնադրությանը ներկայացվող պահանջներին, պետք է պարունակի` 1) ֆոնդի տեսակը (ըստ ներդրումային քաղաքականության և ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի) և կարգավիճակը (կորպորատիվ ֆոնդ). 2) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, այդ թվում` ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները, ներդրումների հետ կապված ռիսկերի համառոտ նկարագիրը. 3) ածանցյալներով գործարքների կնքման նպատակները, թույլատրելի ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, սահմանաչափերը, թույլատրելի ռիսկերի առավելագույն չափերը և դրանց հաշվարկման մեթոդը, եթե ֆոնդի կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ածանցյալ ֆինանսական գործիքներում. 4) ֆոնդի բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման), ինչպես նաև դրանց թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման) կասեցման կարգը և պայմանները. 5) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը. 6) ֆոնդի ակտիվներից կառավարչին և պահառուին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը. 7) ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի տեսակները և դրանց առավելագույն չափը. 8) ֆոնդի բաժնետոմսերի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման, իսկ հրապարակային ֆոնդերի դեպքում՝ նաև դրանց հրապարակման կարգն ու ժամկետները. 9) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի ակտիվների զուտ արժեքի հաշվարկման կարգը. 10) կառավարչի և պահառուի փոփոխման կարգը և պայմանները. 11) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում). 12) տեղեկատվության հրապարակման կարգը, ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի մասնակիցներին տեղեկատվության տրամադրման կարգը. 13) ֆոնդի կանոնադրության փոփոխման կարգը. |