Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 26 Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու կարգը. 1. Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների (այսուհետ` շարքային կազմի պարտադիր զինծառայողներ) ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողներինը՝ առանց վիճակահանության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-4-րդ մասերի պահանջները. 2. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս հաշվի են առնվում ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ: Ծառայության վայրեր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները մինչև զինվորական երդում տալը համարվում են նորակոչիկներ և անցնում են զինվորական պատրաստության ծրագիր: Շարքային կազմի պարտադիր զինծառայողները կարող են ուղարկվել, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողները պարտադիր ուղարկվում են ուսումնական զորամասեր` ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար, կամ իրենց դիմումի համաձայն մասնակցել սպայական կամ սերժանտական դասընթացների: Սույն մասում նշված զինվորական պատրաստության ծրագրի կամ դասընթացների անցկացման կարգերն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Նորակոչիկները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ կամ ներգրավվել ռազմական գործողությունների. 3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ)` 1) որը հանդիսանում է 63 տարին լրացած կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում) ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 26 2) որն ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր). 3) որն ամուսնացած է և ունի մեկ երեխա. 4) որի ծնողները մահացած են. 5) որի մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ. 4. Հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացվող վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, բացառությամբ եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 18 ամիսը, կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից, կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում կամ համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար, և զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 26 6. Հայտարարված սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում, սույն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների (այսուհետ` սպայական կազմի պարտադիր զինծառայողներ) ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է վիճակահանությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով: Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությունն անցկացվում է՝ հաշվի առնելով սպայի մասնագիտացումը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ: Ասպիրանտուրա (դոկտորանտուրա) ավարտած կամ գիտական աստիճան ունեցող սպայական կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայր նշանակվում են ըստ գիտական մասնագիտացման: Վիճակահանությամբ ծառայության վայրեր նշանակված սպայական կազմի պարտադիր զինծառայողները անցնում են ուսումնական պատրաստության ծրագիր` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով և ժամկետում: |