Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 194 Արժեթղթերի հաշիվները. 1. Արժեթղթերի պահառությունն իրականացվում է արժեթղթերի պահառուների կողմից բացվող և վարվող արժեթղթերի հաշիվների միջոցով՝ սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով. 2. Արժեթղթերի հաշիվը պահառու կողմից վարվող էլեկտրոնային գրառումների ամբողջությունն է հաշվետիրոջ, հաշվետիրոջ հաշվում հաշվառվող արժեթղթերի, այդ արժեթղթերի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, արժեթղթերի հաշվառման ընդունման և գրառումների կատարման ժամկետների և պահառուի կողմից Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկությունների վերաբերյալ. 3. Արժեթղթերի հաշիվ կարող է ունենալ ցանկացած անձ. 4. Անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ (որպես արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ) կարող են ունենալ միայն պահառուները, ինչպես նաև օտարերկրյա այն անձինք, որոնք իրենց երկրի օրենքների համաձայն իրավասու են իրենց անունով այլ անձանց պատկանող արժեթղթերի հաշիվներ ունենալ: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ՝ անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին: Պահառուի մոտ անվանատիրոջ հաշիվն առանձնանում է հատուկ նշումով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ անվանատիրոջ հաշիվների վարման նկատմամբ: |