Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 29 Գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառում պետական աջակցության ուղղությունները. 1. Պետությունը սուբսիդավորման, նպատակային ծրագրերի իրագործման, բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորման միջոցով խթանում է գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, ագրոպարենային համակարգում կոոպերատիվների ստեղծումը, վերջիններիս գիտական, կադրային, տեղեկատվական և խորհրդատվական ապահովումը. 2. Գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցությունն իրականացվում է պետական ծրագրով, որի մշակման և հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Ծրագիր). 3. Ծրագիրը հիմնական ուղղություններով մշակում և իրականացնում է ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը. 4. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից, դրամաշնորհներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից և ներառվում է լիազորված պետական կառավարման մարմնի բյուջեում` առանձին տողով. 5. Ծրագրի իրականացման բոլոր փուլերում և մակարդակներում կիրառվում են վերահսկողության գործուն մեխանիզմներ: Ընթացիկ և ավարտական հաշվետվությունները լսվում են Հայաստանի Հանրապետության կառավարությունում. 6. Գյուղատնտեսական կոոպերատիվներին պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝ 1) արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության աջակցությունը. 2) գյուղատնտեսական հումք վերամշակող, գյուղատնտեսությունում օգտագործվող ռեսուրսներ մատակարարող և արտադրանքն իրացնող ընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման աջակցությունը. 3) արտահանման ներուժ ունեցող կոոպերատիվների արտադրանքի մրցունակությունն արտերկրում բարձրացնելու նպատակով գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների մասնակցության աջակցությունը. 4) խորհրդատվության, ուսուցման և արժանահավատ տեղեկատվության տրամադրման աջակցությունը. 5) գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրմանն աջակցությունը. 6) գյուղատնտեսական վարկերի մատչելիության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացումը. 7) սննդամթերքի անվտանգության ապահովման և օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 29 8) հողերի բարելավման, ոռոգման, առաջնային սերմնաբուծության, բույսերի պաշտպանության, տոհմաբուծության և անասնաբուժության բնագավառներում միջոցառումների ֆինանսավորումը. 9) կոոպերատիվների կարևորության հասարակական ընկալմանն ուղղված ծրագրերի իրականացումը. 10) կրթության, վիճակագրության, հետազոտությունների գործընթացում կոոպերատիվների առաջնահերթ ներառումը. 11) սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված ուղղություններով աջակցությունը: |