FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  267

Անձնական օգտագործման ապրանքների արժեքը.
1. Անձնական օգտագործման ապրանքների արժեքը հայտագրվում է անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրում՝ չեկերի, հաշիվների մեջ, հաշվեպիտակների և պիտակների վրա կամ անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող՝ այդ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ այլ փաստաթղթերում նշված արժեքի հիման վրա՝ բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների, որոնց առնչությամբ որպես ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը: Անձնական օգտագործման ապրանքների արժեքը հաստատելու համար ֆիզիկական անձի կողմից ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները, որոնց հիման վրա հայտագրվել է անձնական օգտագործման ապրանքների արժեքը, իսկ փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ՝ փաստաթղթերի բնօրինակները կամ պատճենները: Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հայտագրվում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և այդպիսի միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերում: Ընդ որում, որպես անձնական օգտագործման ապրանքների արժեք, դիտարկվում է միջազգային փոստային առաքանիների հայտարարագրված արժեքը միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների արժեքը: Անձնական օգտագործման ապրանքների արժեքի մեջ չեն մտնում փոխադրման և ապահովագրության հետ կապված ծախսերը.
2. Ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու անձնական օգտագործման ապրանքների արժեքի հաստատման համար ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը: Ֆիզիկական անձի կողմից լրացուցիչ կարող են ներկայացվել նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների գնացուցակները, կատալոգները, գովազդային գնացուցակները և բուկլետները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  267

3. Մաքսային մարմինն իր տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների գնի մասին տեղեկատվության հիման վրա անձնական օգտագործման ապրանքների արժեքը որոշում է հետևյալ դեպքերում՝
    1) ֆիզիկական անձի մոտ սույն հոդվածի 1-ին կետում նշված անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն.
    2) Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներին ուղեկցող փաստաթղթերում անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկությունների բացակայություն և միջազգային փոստային առաքանիով այդ ապրանքներն ուղեկցող և անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի բացակայություն.
    3) անձնական օգտագործման այն ապրանքները հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների հետ նույնականացնելու անհնարինություն, որոնց մասին տեղեկությունները պարունակվում են անձնական օգտագործման ապրանքների արժեքի հաստատման համար ֆիզիկական անձի կողմից ներկայացված փաստաթղթերում.
    4) հիմնավոր պատճառների առկայություն՝ ենթադրելու, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացված փաստաթղթերը կամ Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներին ուղեկցող փաստաթղթերը պարունակում են ոչ հավաստի տեղեկություններ, եթե ֆիզիկական անձը, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, չապացուցի անձնական օգտագործման ապրանքների արժեքի հաստատման համար ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը.
    5) ձեռքբերման երկրում նույնանման ապրանքների այն շուկայական արժեքի հետ անձնական օգտագործման ապրանքների հայտագրված արժեքի անհամապատասխանություն, ըստ որի այդ նույնանման ապրանքները վաճառվում կամ առևտրի սովորական (շուկայական) պայմաններում ներկայացվում են վաճառքի համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  267

4. Որպես անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկատվություն՝ մաքսային մարմինը կարող է օգտագործել նաև նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգներում և կայքերում նշված տեղեկությունները՝ հաշվի առնելով ֆիզիկական անձի կողմից ներկայացված տեղեկությունները.
5. Սույն հոդվածի կիրառման նպատակներով «նույնանման ապրանք» ասելով ենթադրվում է այն ապրանքը, որն ունի ներմուծված անձնական օգտագործման ապրանքի բնութագրերին նման բնութագրեր, այսինքն՝ համադրելի է հայտարարագրված անձնական օգտագործման ապրանքի հետ իր նշանակությամբ, կիրառությամբ, որակական, տեխնիկական և այլ բնութագրերով: