FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  233

Տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը.
1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի՝ հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (արժեքների) և Օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները: Գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է դրա հաշվարկային զուտ եկամտի և Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափի արտադրյալի չափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները.
2. Օրենսգրքի 231-րդ հոդվածով սահմանված կարգով անշարժ գույքի հարկի պարտավորության առաջացման կամ անշարժ գույքի հարկի հաշվարկման դադարման դեպքերում սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված` անշարժ գույքի հարկի տարեկան, իսկ կազմակերպությունների դեպքում կիսամյակային գումարները ճշգրտվում են տվյալ հարկային տարվա, իսկ կազմակերպությունների դեպքում՝ հաշվետու կիսամյակի ընթացքում անշարժ գույքի հարկի վճարման պարտավորությունների առաջացման կամ անշարժ գույքի հարկի հաշվարկման դադարման ամիսներին համամասնորեն.
3. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկում են անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկի գումարները, և հաշվարկված անշարժ գույքի հարկի գումարների վերաբերյալ տեղեկությունները մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փակցնում են համայնքի վարչական շենքի տեսանելի տեղում և (կամ) տեղադրում են իրենց էլեկտրոնային կայքերում: Հաշվառող մարմինները կարող են նաև սույն մասում նշված ժամկետում անշարժ գույքի հարկ վճարողներին ներկայացնել անշարժ գույքի հարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկել փոստով կամ հանձնել առձեռն):
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  233

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկություն չփակցնելը կամ ծանուցագիր չներկայացնելը անշարժ գույքի հարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից.
5. Անշարժ գույքի հարկ վճարողներն անշարժ գույքի հարկի գծով իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններին: Հաշվառող մարմինները նշված տեղեկանքները կամ տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում.
6. Անշարժ գույքի հարկի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում անշարժ գույքի հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի հաշվարկի ճշգրտման նպատակով կարող են դիմել համապատասխան հաշվառող մարմիններին, իսկ հարկման բազայի ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ ու տվյալներ ստանալու նպատակով կարող են դիմել անշարժ գույքի կադաստր վարող մարմին: Հաշվառող կամ լիազոր մարմինները նշված տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում.
7. 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով: