Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 140 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները. 1. Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան՝ ազատ տնտեսական գոտիներում թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մանրածախ վաճառք առանց նշված ընթացակարգն ավարտելու. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող անձը եռամսյակային կտրվածքով մաքսային մարմիններ է ներկայացնում հաշվետվություն «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացման վերաբերյալ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաշվետվության ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն. 4. Կառավարության սահմանած այն ազատ տնտեսական գոտու տարածքում, որի սահմանագիծը մասնակի կամ ամբողջությամբ համընկնում է Միության մաքսային սահմանի հատվածների հետ՝ 1) Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ տեղավորման կամ օգտագործման համար «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու կարող են հանդես գալ այդ ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող՝ Կառավարության որոշած իրավաբանական անձինք. 2) Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Կառավարությունը կարող է սահմանել ապրանքներն այդ ազատ տնտեսական գոտիների տարածքներ ներմուծելիս Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման և ապրանքներն այդ ազատ տնտեսական գոտիների տարածքներից արտահանելիս Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման առանձնահատկությունները. 5. Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ կետը, 207-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը չեն կիրառվում Կառավարության սահմանած այն ազատ տնտեսական գոտու նկատմամբ, որի սահմանագիծը մասնակի կամ ամբողջությամբ համընկնում է Միության մաքսային սահմանի հատվածներին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 140 6. Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 23-րդ կետով սահմանված արտոնությունների կիրառման նպատակով նշված կետով սահմանված անձինք իրենց կողմից տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման նպատակով ներկայացնում են ուղևորային մաքսային հայտարարագիր՝ միաժամանակ ներկայացնելով նաև նույն կետով սահմանված պայմանների պահպանումը հավաստող փաստաթղթեր. 7. Միության մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան, Կառավարությունը կարող է սահմանել այն դեպքերը, երբ լոգիստիկ կամ նավահանգստային ազատ տնտեսական գոտիների տարածք մուտք գործող՝ «Արտահանում» կամ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև այլ ապրանքներ չեն ձևակերպվում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով. 8. Կոմիտեն կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների կատարման կարգը. 9. Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կամ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը. 10. Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմինը թույլատրում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումը (տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքներով)՝ 1) կապալառուին, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող՝ ազատ տնտեսական գոտու տարածքում շինարարական, մոնտաժման և այլ աշխատանքներ իրականացնելու համար. 2) փոխադրողին՝ ապրանքների փոխադրում իրականացնելու համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 140 11. Սույն հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ ապրանքների փոխանցման դեպքում կապալառուն և փոխադրողը մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների մասով համապարտ պարտավորություն են կրում Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով այդպիսի վճարների պարտավորության ծագման դեպքերում, եթե պարտավորության ծագման օրվա դրությամբ փոխանցված ապրանքները չեն հանձնվել հայտարարատուին. 12. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել դեպքեր, երբ ազատ տնտեսական գոտու շահագործողի կողմից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կամ այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը ավարտելու, տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքներով կարող են փոխանցվել նույն ազատ տնտեսական գոտու մեկ այլ շահագործողի. 13. Սույն հոդվածի 12-րդ մասում նշված դեպքում Կառավարությունը սահմանում է նաև ապրանքների փոխանցման կարգը և պայմանները. 14. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված՝ Կառավարության սահմանած դեպքերում ապրանքների սեփականության իրավունքի փոխանցման պահից ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերած անձը կրում է հայտարարատուի՝ Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված պարտավորությունները, այդ թվում՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտավորությունը. 15. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել դեպքեր, երբ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, առանց նշված մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտելու, սեփականության իրավունքով կարող են փոխանցվել այլ անձանց. 16. Սույն հոդվածի 15-րդ մասում նշված դեպքում ապրանքների փոխանցման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 140 17. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված՝ Կառավարության սահմանած դեպքերում ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պահից ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերած անձը կրում է հայտարարատուի՝ Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված պարտավորությունները, այդ թվում՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտավորությունը. 18. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն գործողությունները (գործառնությունները), որոնք չեն թույլատրվում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ: |